2021 թվականի հաջողակ օրերի և Տիեզերքից հայ ազգին ուղղված պատգամի մասին

0
1709
Gayane Sargsyan astrolog

2020 թվականին՝ Առնետի տարվա ավարտին քիչ է մնացել: Այն ողջ մարդկության և հատկապես հայերիս համար դարձավ բազմաթիվ փորձությունների ու դժվարությունների պատճառ: Ընդամենը ժամեր անց Երկիր մոլորակը կճանապարհի Առնետի տարին և կդիմավորի 2021 թվականը, որն ըստ արևելյան հորոսկոպի մետաղական Ցլի տարի է:

Նոր տարվա առաջին ամիսներին ո՞ր օրերը նպաստավոր կլինեն ընտանիք կազմելու, ֆինանսական գործարքներ կքնելու, ճանապարհորդելու և այլ նախաձեռնություններ կյանքի կոչելու համար:

Աստղաբան Գայանե Սարգսյանի կանխատեսումների համաձայն 2021 թվականին նշանադրությունների ու ամուսնությունների , գեղեցիկ իրեր գնելու, նվիրելու համար նպաստավոր օրեր են՝ հունվարի 2-ը, 3-ը, 5-ը: Այս օրերն առավելապես բաենպաստ են հարազատներին և մտերիմներին ուրախացնելու և անձնական կյանքում փոփոխություններ անելու համար:

Սիրային գործերը կարգի բերելու համար աստղաբանը խորհուրդ է տալիս ընտրել հունվարի 8-ը, 9-ը, 10-ը: Եվ, չնայած, որ այս օրերին Մարս մոլորակը կարող է որոշակի լարվածություն առաջացնել, բայց պետք չէ դրան ուշադրություն դարձնել՝ կարևորը սիրային հարցում հաջողություն գրանցելն է:

Նրանք, որոնք պլանավորում են հաջորդ տարվա ընթացքում ուսման հետ կապված նոր ծրագրեր իրականացնել կամ դասընթացներ սկսել, ապա պետք է հաշվի առնեն, որ այդպիսի նախաձեռնությունների համար բարենպաստ օրեր են հունվարի 5-ը, 23-ը, 25-ը: Ուսման հետ կապված հարցերով զբաղվելու համար բարենպաստ կլինեն նաև փետրվարի 21-ը և 22-ը:

2020 թվականն անախադեպ էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածության և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմ սանձազերծելու առումներով: Ցավոք, մինչև տարեվերջ չի հաջողվել պատերազմի հետևանքով գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք: Նրանց մի մասը դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում: Աստղաբան Գ. Սարգսյանի կանխատեսումների համաձայն մեր գերիների ու անհայտ կորած զինվորների հետ կապված չկարգավորված հարցերը կարգավորելու, ինչպես նաև բարեգործական ծրագրեր, կրոնական ծեսեր իրականացնելու համար առավելապես բարենպաստ կլինեն հունվարի 8-ը, 16-ը, 17-ը: Դրան կնպաստեն Լուսնի ու Նեպտունի դրական դիրքավորումները՝ բարեգութ Ձկների կենդանակերպում:

Ի դեպ, այդպիսի դիրքավորում տիեզերքում եղել է նաև 2020 թ-ի դեկտեմբերի 20-ին և 21-ին, երբ գտվեցին մեր անհայտ կորած հայրենակիցները:

Աստղաբանի կանխատեսումների համաձայն հունվար ամսին առավելապես լարված կլինեն ամսի 7-ը, 14-ը, 21-ը, 28-ը և 29-ը՝ որոնք համընկնում են լիալուսնի օրվա հետ: Նշված օրերին հնարավոր է լարվածություն առաջանա ֆինանսատնտեսական հարցերում: Այս օրերին չի բացառվում, որ կրկին ակտիվանան հեղափոխական տրամադրություններն ու կոնֆլիկտային իրավիճակները, ուստի նշված օրերին հատկապես պետք է ուշադիր լինել զգոնությունը պահպանելու համար: Այդ օրերին հակացուցված է նաև սառը զենքերի կիրառումն ու բռնություն պարունակող ինֆորմացիայի տարածումը: Գարնանային ամիսներից սկսած սկսվում է Յուպիտերի բարենպաստ դիրքավորումը տիեզերքում, որը հնարավորություն է տալիս բարձրացնել ծնելիության մակարդակը: Ուստի Գ. Սարգսյանը խորհուրդ է տալիս ականջալուր լինել Տիեզերքին, քանի որ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ցուցում է տրվում երեխաներ պլանավորել և ունենալ, ինչը տիեզերական տեսնակյունից մեր ազգի գոյատևման պարտադիր պայմաններից մեկն է:

«Մի՛ վարանեք, քանի որ մեր ՅԱՆ ազգանունն ու արական էներգիան պետք է գերակշռեն երկրագնդի վրա: Ուստի, մեզ պետք են առյուծներ, արծիվներ, որոնք անառիկ կպահեն մեր երկիրն ու երկինքը: Սա՛ է Տիեզերքի կողմից ՀԱՅ ազգին ուղղված կարևորագույն ուղերձներից մեկը 2021 թվականի համար, ինչպես նաև Ջրհոսի դարաշրջանի մեկնարկով պայմանավորված նորամուծություններն ու շրջադարձային փոփոխությունները»,- ասում է աստղաբանը:

Արմինե Գրիգորյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Please enter your name here