Խաղողի կորիզը կանխում է քաղցկեղի առաջացումը

0
460

Խաղողի կորիզները ունեն մի շարք օգտակար հատկություններ, ուստի խորհուրդ է տրվում խաղաղ գնելիս կորիզովն ընտրել: Կորիզներն ուտելը ոչ միայն վնասակար չեն, այլև օգտակար են, ուստի հարկավոր է այն ծամել և կուլ տալ:

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք օգնում են սրտի հիվանդությամբ տառապող մարդկանց բարելավել ինքնազգացողությունը: Բացի այդ, խաղողի կորիզները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ կանխվում է քաղցկեղի առաջացման վտանգը: Մասնագետները հավաստիացնում են, որ այն հատկապես օգտակար է կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առաջացումը կանխելու համար։

Խաղողի կորիզը օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով և օգտակար է ինֆեկցաների դեմ պայքարելու համար: Արթրիտը, դերմատիտը, մաշկի հետ կապված խնդիրները, սինուսիտը, կոլիտը, գաստրիտը, միզապարկի ինֆեկցիաները վերանում են խաղողի կորիզ օգտագործեկու դեպքում: Այն նաև մաքրում է աղեստամոքսային համակարգը:

Ժողովրդական բժշկության մեջ խաղողի կորիզը համարվում է տեսողության բարելավման ու աչքի հիվանդության բուժման լավագույն միջոցը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Please enter your name here